ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Միայն թե չշեղվի ծրագրից

Միայն թե չշեղվի ծրագրից
26.10.2023 | 13:05

Հետաքրքիր է՝ Հռոմի պապը Նիկոլին էդ ո՞ր արժանիքի համար է շքանշանով պարգևատրում, ո՞ր աստվածապաշտ արարքի համար. իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատելու համա՞ր, թե՞ մի ողջ ժողովրդի հայրենազրկելու համար։

Նիկոլին միայն սատանայի կողմից կարելի է շքանշան հանձնել, և Հռոմի պապը, ըստ էության, հենց դա էլ արել է։

Հ.Գ. Դե իհարկե, հիմա Արևմուտքը ամեն ինչի պատրաստ է, անգամ չի բացառվում, որ ՆԱՍՍԱ-ն մի մոլորակ նվիրի Նիկոլին, միայն թե այս մատաղացու գառը չշեղվի Հայաստանը ռազմական պոլիգոնի վերածելու Արևմուտքի ցանկությունից։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 4084

Մեկնաբանություններ